Բելառուսական BelOil ընկերությունը պայմանագիր է կնքել Իրանի ազգային նավթային ընկերությունից (NIOC) 80 հազար տոննա նավթ գնելու մասին, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Reuters-ին։ Սա Բելառուսի ու Իրանի առաջին գործարքն է նավթի մատակարարումների մասին։ BelOil-ից ու NIOC -ից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել։ Իրազեկ աղբյուրները հավաստիացնում են, որ տանկերների բեռնումը կարող է սկսվել փետրվարի 20-ին։
Լոգիստիկ մատակարարումները մինչև վերջ հասկանալի չեն, հավանաբար իրանական նավթը սկզբում կտեղափոխվի Օդեսայի նավահանգիստ, իսկ հետո երկաթգծով՝ Բելառուս։ Բելառուսը որոնում է նավթի այլընտրանքային աղբյուրներ՝ Ռուսաստանից մատակարարումների սահմանափակումից հետո։ 2016-ին ռուսական նավթը մասնակիորեն կարողացան փոխարինել ադրբեջանական SOCAR-ի 500 հազար տոննա նավթի մատակարարումները։ Հունվարին մատակարարումները դադարել են։